3 նոյեմբերի 2011 - 13:19 AMT
Amazon-ը գործարկել է վիրտուալ գրադարան

Օնլայն խանութ Amazon-ը գործարկել է էլեկտրոնային գրքերի գրադարան։ Այս գրադարանը հնարավորություն է տալիս Amazon Prime ծառայությունից օգտվողներին ամիսը մեկ անգամ ներբեռնել մեկ գիրք անվճար։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։

Kindle էլընթերցանության սարք կամ Kindle Fire պլանշետ ունեցողները կարող են կարդալ այդ վիրտուալ գրադարանից միաժամանակ միայն մեկ գիրք։

Amazon Prime ծառայությունն արժե 80 դոլար։ Այս ծառայությունից հիմնականում օգտվում են նրանք, ովքեր հաճախակի են գնումներ անում Amazon-ում։ Իսկ Amazon Prime –ին բաժանորդագրվելով յուրաքանչյուր գնված ապրանքի առաքումն անվճար է։ Բացի դրանից Amazon Prime –ի միջոցով օգտագործողները կարող են դիտել 10 հազար ֆիլմ և հեռուստահաղորդում անվճար։

Amazon-ի ինտերնետ շտեմարանը պարունակում է ավելի քան 30 միլիոն էլեկտրոնային գիրք։ «Վիրտուալ գրադարանում» հասանելի է լինելու մոտ 5000 գիրք, որոնցից 100-ը համարվում են ամենաշատ վաճառվող (Bestseller):