Եվրախորհրդարանականներ. Թուրքիան պատասխանատու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ձախողման համար

Եվրախորհրդարանականներ. Թուրքիան պատասխանատու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ձախողման համար

PanARMENIAN.Net - Հայաստան-Եվրախորհրդարան միջխորհրդարանական համագործակցության կոմիտեի համատեղ հռչակագրում ամրագրված է Թուրքիայի պատասխանատվությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ձախողման համար: Այդ մասին լրագրողներին է հայտնել եվրաինտեգրման գծով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա, հռչակագրում ասվում է, որ հայ-թուրքական գործընթացն ու ղարաբաղյան կարգավորումը շաղկապված չեն: «Թուրքիան է կրում պատասխանատվությունը, նրա ոչ կառուցողական քայլերի պատճառով է արգելակվում հայ-թուրքական հարաբերությունների անցումը բնականոն ընթացքի»,-հավելել է նա:

Ըստ Զոհրաբյանի, հռչակագրում ասվում է, որ ԵՄ-ն կողմ է ղարաբաղյան խնդրի հանգուցալուծմանը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, ասվում է Հայաստան-Եվրախորհրդարան կոմիտեի համատեղ հռչակագրում: Իր հերթին, ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական կապերի ամրապնդման հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը նշել է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը, ինչպես նաև այն, որ ստատուս-կվոյի պահպանումն անընդունելի է:

Զոհրաբյանն ու Ցաբրնոխը ընդգծել են, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի ընտրությունները Հայաստանում 2012 և 2013թթ. լինեն ազատ, արդար ու թափանցիկ: «Ընդունելի ինչպես հայ հանրության, այնպես էլ միջազգային հանրության համար»,-հավելել է Ցաբրնոխը:

Զոհրաբյանը նշել է նաև, որ ԵՄ-Հարավային Կովկաս համագործակցության կոմիտեն երկու նիստ է անցկացրել Ադրբեջանում, որից ոչ մեկը չի ավարտվել ընդհանուր հռչակագրի ստորագրմամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---