3 նոյեմբերի 2011 - 14:54 AMT
Իրանը կմիանա Ռուսաստանի միասնական էներգահամակարգին Ադրբեջանի միջոցով

Իրանը մտադիր է միանալ Ռուսաստանի միասնական էներգահամակարգին Ադրբեջանի միջոցով: Այդ հարցի շուրջ բանակցություններ են կայացել Բաքվի հետ, հայտարարել է Իրանի էներգետիկայի փոխնախարար Մոհամմադ Բեհզադը:

Ըստ նրա, Իրանը նաև մտադիր է սինքրոնիզացնել իր էներգահամակարգը Լիբանանի հետ, հայտնում է PressTV-ին: Իրանն այժամ ձգտում է դառնալ էլեկտրաէներգիա արտահանող խոշոր երկրներից մեկը տարածաշրաջնում և 1 մլրդ դոլարի ներդրում է կատարել 3 էլեկտրակայանների կառուցման համար:

Պաշտոնական Թեհրանը մտադիր է սինքրոնիզացնել Իրանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի 700 մեգավատ ընդհանուր հզորությամբ ցանցերը, հետագայում Եվրոպայի էներգետիկ համակարգին միանալու միտումով: