3 նոյեմբերի 2011 - 14:56 AMT
Հայ ձյուդոիստները շարունակում են վստահ ելույթ ունենալ Քեյփթաունի աշխարհի առաջնությունում

Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Գոռ Հարությունյանն իր առաջին հաղթանակն է տարել ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությոuնում, որն անցնում է Քեյփթաունում (ՀԱՀ):

Հարությունյանը մինչև 60 կգ քաշային կարգում հաղթել է իսպանացի Անդրես Ռոմերոյին (Իսպանիա) և հաջորդ փուլում կհանդիպի Յելդոս Սմետովի (Ղազաստան) հետ:

Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն Գարիկ Հարությունյանը (55 կգ ք/կ) նույնպես հաղթանակ է տարել և կհանդիպի Գերտ Մաեսի (Բելգիա) հետ: