3 նոյեմբերի 2011 - 15:10 AMT
Մահմեդական գործիչները մտադիր են հիմնել Ռուսաստանի իմամների խորհուրդ

Մահմեդական գործիչները մտադիր են հիմնել Ռուսաստանի իմամների խորհուրդ: Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս-Ռելիգիա»-ի փաստաբան Դագիր Խասավովը: «Նախաձեռնությունը պատկանում է մոսկովյան իմամներին: Այժմ մշակվում է Խորհրդի կառուցվածքն ու իրավաբանական բազան, իսկ նրա ստեղծման մասին պաշտոնապես կհայտարարվի Կուրբան-բայրամ տոնից հետո, որը նշվելու է նոյեմբերի 6-ին»,-ասել է նա:

Ինչպես նշել է Խասավովը, որը նախկինում մի քանի դատավարություններ էր նախաձեռնել Ռուսաստանի մուֆտիների խորհրդի դեմ, նոր իսլամական կառույցի ստեղծումը թելադրված է նաև Մոսկվայի պատմական մզկիթի քանդմամբ: «Իմամները հոգնել են ստից, նրանց հետ հաշվի չեն նստում, նրանք իրենց անհարմար են զգում հավատացյալների առջև»,-ասել է Դագիր Խասավովը: