3 նոյեմբերի 2011 - 15:38 AMT
Google-ը հայտնել է Ice Cream Sandwich թարմացման հնարավորությամբ սմարթֆոնների մոդելները

Google-ը հայտնել է, թե իր Android օպերացիոն համակարգի նոր տարբերակը` Ice Cream Sandwitch-ը (Android 4.0), որ մոդելի հեռախոսներն են հնարավորություն ունենալու ներբեռնել և թարմացնել։ Նշենք, որ Ice Cream Sandwitch-ը թողարկվեց Galaxy Nexus սմարթֆոնի հետ։ Այս մասին գրում է CNET-ը։Samsung-ի և Google-ի համատեղ Nexus սմարթֆոնների շարքից Nexus S-ն առաջինն է լինելու, որ կստանա Ice Cream Sandwitch թարմացումը։

Դե իսկ առաջին ընկերությունը, որ կստանա թարմացման հնարավորություն, Motorola-ն է, ինչը զարմանալի չէ, քանի որ Google-ը վերջերս գնեց Motorola Mobility-ն։ Motorola-ի սմարթֆոններից Android 4.0 տարբերակի թարմացման հնարավորություն կստանա Razr սմարթֆոնի նոր մոդելը։

Samsung ընկերության Galaxy սմարթֆոնների շարքից այս թարմացումը 2012-ի երկրորդ եռամսյակի ընթացքում կստանան Galaxy Note-ը, Galaxy S II-ը:

Sony Ericsson սմարթֆոններից Xperia շարքի գրեթե բոլոր մոդելները և Sony Ericsson Live with Walkman-ը կստանան։ Այս մասին ընկերությունը հայտնել է իր Facebook-յան էջում։

LG սմարթֆոններից Optimus 2X և LG Optimus 3D մոդելները կստանան թարմացման հնարավորություն։

Դեռևս հայտնի չէ, թե HTC սմարթֆոնների որ մոդելը կունենա Android 4.0 թարմացումը։ HTC-ին իր Twitter էջում գրել է, որ շուտով նոր թարմացումների մասին կհայտնի։