ՊՆ-ում նույնիսկ չեն ցանկանում մեկնաբանել ասեկոսեները Սեյրան Օհանյանի հրաժարականի մասին

ՊՆ-ում նույնիսկ չեն ցանկանում մեկնաբանել ասեկոսեները Սեյրան Օհանյանի հրաժարականի մասին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի ու ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրաժարականներից հետո հասարակության շրջանում լուրեր են շրջանառվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հնարավոր հրաժարականի մասին: Այդ առնչությամբ PanARMENIAN.Net ը փորձել է պարզել, արդյոք այդ լուրերը համապատասխանում են իրականությանը, թե ոչ: «Ես ասեկոսեներ չեմ մեկնաբանում, դրանք ոչ մի կապ չունեն իրականության հետ»,-ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը: Նա հիշեցրել է, որ նախարարը բազմիցս է հերքել ԶԼՄ-ներում հայտնվող հաղորդագրությունները իր հնարավոր հրաժարականի մասին:

Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի:

Հրաժարական է տվել նաև ոստիկանապես Ալիկ Սարգսյանը, նրան փոխարինեց ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---