3 նոյեմբերի 2011 - 17:19 AMT
Հայ թատերասերները կծանոթանան Շիրվանզադեյի «Նամուսի» նորովի մեկնաբանությանը

Այսօր` նոյեմբերի 3-ին «Նարեկացի» արվեստի միության սրահում, բրիտանացի բեմադրող ռեժիսոր Վերոնիկա Ուիգգի ժամանակակից ընթերցմամբ ու նորովի մեկնաբանությամբ կներկայացվի «Նամուս. սպիտակ, կարմիր և սև» թատերական նոր ներկայացումը:

Ներկայացումը հիմնված է Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս» պիեսի վրա, որը հեղինակը գրել է 1911 թվականին:

Աճեմյանական բեմադրություններից հետո սա թերևս «Նամուս»-ի առաջին նորօրյա վերընթերցումն է, որն իրականացնելու համար ներգրավվել են հայ, բրիտանացի և մեկ իրանցի դերասաններ, ովքեր իրենց դերերը կատարում են հայերենով: Բեմադրությունն այս կազմով ու ընթերցմամբ առաջին անգամ:

Բեմադրության հիմքում ընկած է ժամանակակից թատրոնում մեծ տարածում ստացած «միատեղ արարման» (collaborative creation) կամ «կերտվածքային» թատրոնի (devised theatre) սկզբունքը, երբ ողջ թատերախումբն ու հիմնականում` դերակատարները, ովքեր սցենարը ստեղծում են ներկայացման փորձերի ընթացքում իմպրովիզացիայի արդյունքում:

Այս մեթոդով Վիկտորիա Ուիգգը ներկայացումներ բազմիցս բեմադրել է Անգլիայում, Իսպանիայում և Ավստրալիայում, սակայն սա նրա առաջին հայկական ու հայերեն աշխատանքն է, որին ռեժիսորը ձեռնամուխ է եղել, ինչպես ինքն է բնորոշում, պիեսի պարզ, բայց միևնույն ժամանակ բազմաշերտ ու դրամատիկ լիցքի շնորհիվ: