Շախմատի թիմային ԵԱ առաջին մրցափուլում Հայաստանի հավաքականը ջախջախել է Ավստրիային 3,5:0,5 հաշվով

Շախմատի թիմային ԵԱ առաջին մրցափուլում Հայաստանի հավաքականը ջախջախել է Ավստրիային 3,5:0,5 հաշվով

PanARMENIAN.Net - Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության առաջին մրցափուլում Հայաստանի հավաքականը 3,5:0,5 հաշվով հաղթել է Ավստրիային:

Վերջին պարտիայում Ռոբերտ Հովհաննիսյանը վստահ հաղթանակ է տարել Ռոբերտ Կրեիսլի նկատմամբ: Մինչ այդ Սերգեյ Մովսիսյանը ոչ ոքի էր ավարտել պարտիան Մարկուս Ռագգերոյի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանը պարտության են մատնել համապատասխանաբար Դավիթ Շենգելիային և Ստեֆան Քինդերմանին:

Կանանց հավաքականն առայժմ հավասար պայքար է մղում Չեխիայի հետ` 1:1: Իրենց պարտիաները ոչ ոքի են ավարտել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան: Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը շարունակում են խաղալ:

Առաջնությունը տեղի կունենա 9 տուրից բաղկացած շվեյցարական համակարգով: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 38 հավաքական, կանանց առաջնությանը` 28: Ժամանակի հսկողությունը 90 րոպե է 40 քայլի համար, այնուհետև` 30 րոպե մինչև պարտիայի ավարտը` գումարած 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից: Պարտիաները տեղի կունենան նոյեմբերի 3-ից 11-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---