Միքայել Մինասյանը ՀՀԿ նախընտրական շտաբ է տեղափոխվում առաջիկա ընտրությունների նախապատրաստման համար 3 նոյեմբերի 2011 - 21:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի արդեն նախկին առաջին տեղակալ Միքայել Մինասյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբ է տեղափոխվում: Առաջիկա ընտրությունների նախապատրաստումը, նրա խոսքով, այսօր առաջնահերթ խնդիրներից մեկն է: Ինչպես նշել է Միքայել Մինասյանը, պաշտոնատար անձանց վերջին հրաժարականներն ու նման ակնդետ ուշադրությունը նախընտրական շտաբի ձևավորման հանդեպ պայմանավորված է Հայաստանի նախագահի մտադրությամբ` ապահովել լավագույն ընտրությունների անցկացումը անկախ Հայաստանի պատմության մեջ, որից երկիրը պետք է ավելի ուժեղ և վաղվա օրվան ավելի վստահ նայող դուրս գա: Ընդ որում, նա նշել է, որ դրա համար արդեն ստեղծվել են բոլոր պայմանները: Խոսելով պաշտոնատար անձանց հրաժարականների հնարավոր դադարեցման մասին` Մինասյանը հայտնել է, որ այդ հարցին կարող է պատասխանել միայն Հայաստանի նախագահը, հաղորդում են հայկական լրատվամիջոցները: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 1-ի հրամանագրով Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը սեփական ցանկությամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հովիկ Աբրահամյանի խոսքով` այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի: Հրաժարական է տվել նաև Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, որը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական: ՀՀ Ոստիկանության նոր պետ է նշանակվել ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |