Մեղավոր են. Զինված բանդա ձևավորելու համար 6 անձ դատապարտվել է երկարատև ազատազրկման

Մեղավոր են. Զինված բանդա ձևավորելու համար 6 անձ դատապարտվել է երկարատև ազատազրկման

PanARMENIAN.Net -

Դատարանը հիմնավորված է համարել զինված բանդա ձևավորելու և մի քանի հարձակումներ նախապատրաստելու համար Գ. Մաթևոսյանին, Ռ. Մատումյանին, Ա. Ղուկասյանին, Վ. Կարապետյանին, Ա. Ոսկանյանին և Գ. Գրիգորյանին նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները և դատապարտել երկարատև ազատազրկման:

Դատախազությունից հայտնում են, որ դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Գագիկ Մաթևոսյանը, 2006թ. կեսերից սկսած, ձեռնամուխ է եղել քաղաքացիների, պաշտոնատար անձանց և կազմակերպությունների վրա հարձակվելու և այլ հանցագործություններ կատարելու նպատակով կազմակերպված կայուն զինված հանցավոր խումբ՝ բանդա, ստեղծելուն: Գ. Մաթևոսյանը, հանդիսանալով «Չղջիկներ» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարներից մեկը, օգտագործելով դիվերսիոն և հետախուզական գործունեության հմտությունները, որոնք ձեռք է բերել Հայաստանի սահմանամերձ շրջանների և Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանն ուղղված մարտական գործողությունների ընթացքում, բանդայի կազմում հավաքագրել է քիմիայի, տեխնիկայի և էլեկտրոնիկայի բնագավառների գիտելիքներով օժտված մարդկանց՝ Արտակ Ղուկասյանին, պատերազմի մասնակից, ՀՀ ՊՆ հատուկ նշանակության ստորաբաժանման նախկին սպա Վազգեն Կարապետյանին, ինչպես նաև` իր մարտական ընկերներ Արայիկ Ոսկանյանին և Գրիգոր Գրիգորյանին։

Դատաքննությամբ պարզվել է նաև, որ Գ. Մաթևոսյանը այլ անձանց պատվերով ծրագրել է ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ, մշակել է դրանց իրագործման պլաններ և բանդայի անդամների ներգրավմամբ իրականացրել անհրաժեշտ նախապատրաստական գործողություններ ու միջոցառումներ, բանդայի անդամների միջև կատարել է դերաբաշխում` որոշելով նրանցից յուրաքանչյուրի դերակատարումն ու մասնակցությունը:

Բանդայի կազմում ընդգրկված անձինք մասնակցել են հանցագործություններ կատարելուն ուղղված գործողություններին, անձամբ ձեռք են բերել կամ պատրաստել են կոնկրետ հանցագործությունների կատարման համար անհրաժեշտ պարագաներ, ապօրինի կերպով իրենց մոտ պահել և կրել են հրազեն ու ռազմամթերք:

Իրենց նպատակներն իրագործելու համար Գ. Մաթևոսյանը ապօրինի ձեռք է բերել, պահել և ըստ անհրաժեշտության փոխադրել և կրել է հրազեն հանդիսացող «ՌՊԿ» մոդելի 1980 ԱՎ 8723 ձեռքի գնդացիր, ինքնաշեն եղանակով պատրաստված և ձեռնափայտի տեսքով քողարկված ակոսավոր հրազեն, 5.45 մմ տրամաչափի ինքնաշեն ակոսավոր դիպուկահար հրացան, 7.62 մմ տրամաչափի «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, ինչպես նաև` ռազմամթերք հանդիսացող «ԱԿ-47» և 7,62 մմ տրամաչափի այլ զենքերից կրակ արձակելու համար նախատեսված 329 փամփուշտ, «ԱԿ-74», «ՌՊԿ» և 5.45 մմ տրամաչափի այլ զենքերից կրակ արձակելու համար նախատեսված 30 փամփուշտ, «Ֆ-1» տեսակի մարտական բեկորային ձեռքի 3 նռնակ և դրանց համար նախատեսված «ՈՒԶՌԳՄ» և «ՈՒԶՌԳՄ-2» տեսակի 2 պայթուցիչներ, «ԿԴ-8Ա» տեսակի հրապատիճ-դետոնատոր, «Զարյա-Մ» տեսակի լուսաձայնային նռնակ, «ՍՄ» տեսակի 10 ազդանշանային ական, միանգամյա օգտագործման խորհրդային և արտասահմանյան արտադրության մեկական նռնականետ, «ՕՇՊ» տեսակի հրահաղորդ լար, գործարանային արտադրության դետոնացնող 48 ռելե, 25.709 գրամ քաշով «պլաստիդ» տեսակի ինքնաշեն պայթուցիկ նյութ և փշրող գործողության պայթուցիկ նյութի՝ տրոտիլի 200 գրամ և 400 գրամ քաշով 68 պայթաղյուսներ:

Գ. Մաթևոսյանը կուտակել է նաև մեծ քանակությամբ սառը և նետողական զենքեր, հատուկ նշանակության հանդերձանք և միջոցներ՝ զրահաբաճկոններ, դիմակ-գլխարկներ, հետապնդումը դժվարեցնելու և անվադողերը ծակելու համար նախատեսված ցցեր՝ «ոզնիներ», քողարկման և անճանաչելի դառնալու համար նախատեսված թատերական շպարման պիտույքներ՝ կեղծամներ, բեղեր և այլն։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դտարանի` 2011թ. հոկտեմբերի 14-ի դատավճռով.

Գագիկ Մաթևոսյանին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 34-305-րդ հոդվածով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով, 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 236-րդ հոդվածի 3-րդ մասով, 275-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման՝ 14 տարի ժամկետով` ողջ գույքի բռնագրավմամբ:

Ռաֆայել Մասումյանին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով և 329-րդ հոդվածի 1-ին մասով ու դատապարտել ազատազրկման՝ 14 տարի ժամկետով: Ռ. Մասումյանի նկատմամբ կիրառվել է ՀՀ Ազգային ժողովի` 2011թ. մայիսի 26-ի որոշման 8-րդ կետի 4-րդ ենթակետը և պատժաչափի չկրած մասը կրճատվել է մեկ քառորդով:

Արտակ Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 34-305-րդ հոդվածով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով, 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 236-րդ հոդվածի 3-րդ մասով, 275-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և վերջնական պատիժ սահմանել ազատազրկում՝ 10 տարի 9 ամիս ժամկետով:

Վազգեն Կարապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 34-305-րդ հոդվածով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով, 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 236-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ 12 տարի ժամկետով:

Արայիկ Ոսկանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 34-305-րդ հոդվածով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով, 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 236-րդ հոդվածի 3-րդ մասով, 275-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման՝ 11 տարի ժամկետով:

Գրիգոր Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ 6 տարի ժամկետով: Դատավճիռը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---