Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը չի ձգտում Իրանի հետ ռազմական առճակատման

Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը չի ձգտում Իրանի հետ ռազմական առճակատման

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը չի ձգտում Իրանի հետ ռազմական առճակատման, բայց մտադիր է կիրառել բոլոր ունեցած միջոցներն Իրանի վրա միջազգային ճնուշմն ուժեղացնելու համար։ Այդ մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում լրագրողներին հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը։ «Մենք անցած ամիսներին բազմիցս խոսել ենք այն մասին, որ չենք ձգտում Իրանի հետ ռազմական առճակատաման»,- ասել է Նուլանդը։

Նրա խոսքով, ԱՄՆ-ն այս ամիս սպասում է ՄԱԳԱՏԷ զեկույցին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ «Լինելով ՄԱԳԱՏԷ անդամ՝ ԱՄՆ-ն ակտիվ աջակցություն է ցուցաբերում այդ կազամակերպությանը՝ տեղեկատվություն տրամադրելով այդ զեկույցի պատրաստման համար»,- ասել է Նուլանդը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---