4 նոյեմբերի 2011 - 12:55 AMT
Անդրանիկ Չափարյանը աշխարհի ձյուդոյի երիտասարդական առաջնությունում անցել է երկրորդ փուլ

Քեյփթաունում (ՀԱՀ) շարունակվում է ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը, նոյեմբերի 4-ին հայ ձյուդոիստներից հանդես են եկել երկուսը՝ Դավիթ Ղազարյանը (66 ք/կ) և Անդրանիկ Չափարյանը (73 ք/կ)։

Չափարյանն առաջին մենամարտում հաղթանակ է տարել Ռենատո Ինակիոյի նկատմամբ (Պորտուգալիա) և հաջորդ փուլում հանդիպելու է Դերեք Լանգլոիսի հետ (Կանադա)։

Ղազարյանի մրցակիցն է լինելու հունգարացի ձյուդոիստ Մարտին Վեգվարին (Հունգարիա)։

Աշխարհի առաջնությանը մասնակցում են 530 ձյուդոիստներ 65 երկրներից։