Շախմատի ԵԱ. Հայտնի են Հայաստան-Ադրբեջան հանդիպման զույգերը

Շախմատի ԵԱ. Հայտնի են Հայաստան-Ադրբեջան հանդիպման զույգերը

PanARMENIAN.Net - Նոյմեբերի 4-ին հունական Պորտո Կարաս հանգստավայրում տեղի կունենա Եվրոպայի շախմատի թիմային առաջնության երկրորդ տուրը: Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցը կլինի Ադրբեջանի թիմը:

Արդեն հայտնի են թիմերի կազմերը: Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը կխաղա Թեյմուր Ռաջաբովի, Սերգեյ Մովսիսյանը կխաղա Վուղար Գաշիմովի, Վլադիմիր Հակոբյանը Շախրիյար Մամեդյարովի, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ Գադիր Հուսեյնովի հետո:

Առաջին տուրում հայ շախմատիստները 3,5:0,5 հաշվով հաղթել են Ավստրիային և 5-րդ տեղում են: Ադրբեջանը 2,5: 1,5 հաշվով հաղթել է Իտալիային և 12-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---