Թողարկվել է երաժշտություն լսելու նոր ռետրո ծրագիր iPhone-ների համար

Թողարկվել է երաժշտություն լսելու նոր ռետրո ծրագիր iPhone-ների համար

PanARMENIAN.Net - AirCassette կոչվող ծրագիրը երաժշտական նվագարկիչ է iOS սարքերի համար։ Այն իր ռետրո դիզայնի շնորհիվ տեղափոխում է օգտագործողին 80-ականներ։ Տպավորություն է ստեղծվում, որ ինչ որ մեկը ձայներիզի ժապավենը գրիչով առաջ և ետ է տալիս, հայտնում է Gadget Lab-ը:

Այս ծրագրի միջոցով հնարավոր է նաև կիսել սիրելի երգերը սոցիալական ցանցերում։ Այն կիսում է ձայներիզի նկարը՝ վրան գրչանման տառատեսակով գրված կատարողի անունն ու երգի անվանումը

Օգտագործողը կարող է ընտրել ձայներիզի դիզայնը բազմաթիվ տարբերակների միջից։

AirCassette ծրագիրը կարելի է ներբեռնել iTunes-ից 2 դոլարով։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---