4 նոյեմբերի 2011 - 15:35 AMT
Ձյուդոյի երիտասարդական ԱԱ. Անդրանիկ Չափարյանն ու Դավիթ Ղազարյանն ավարտել են ելույթները

Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամներ Անդրանիկ Չափարյանն ու Դավիթ Ղազարյանը ավարտեցին ելույթները աշխարհի առաջնությունում, որն ընթանում է Քեյփթաունում:

Չափարյանը (73 կգ ք/կ) երեք մենամարտ է անցկացրել, երկուսում հաղթել է, սակայն երրորդ փուլում զիջել է Օնո Շոհեին Ճապոնիայից:

66 կգ ք/կ Ղազարյանը առաջին հանդիպման ժամանակ հաղթեց մրցակցին, սակայն երկրորդում պարտվեց Շո Տատեյամային:

Նոյեմբերի 3-ին մեդալների համար պայքարից դուրս մնացին Գարիկ և Գոռ Հարությունյանները: Առաջնությանը մասնակցում է 530 մարզիկ 65 երկրից: