Կուրսկում բացվել է Հայ և ռուս ժողովրդների զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին Կուրսկում բացվել է 19-20դդ. ողբերգությունների զոհ դարձած հայ և ռուս ժողովրդների զավակների հիշատակին նվիրված հուշարձանը: Հուշակոթողի բացմանը մասնակղցել են Կուրսկի շրջանի ղեկավարները, ՌՀՄ ներկայացուցիչները, «Միասնական Ռուսաստանի երիտասարդական գվարդիայի» ակտիվիստները:

«Ռուսաստանը բազմազգ պետություն է: Թեև Հայաստանն այժմ անկախ պետություն է, հայերի մեծ համայնք կա նաև Ռուսաստանում: Հայ և ռուս ժողովրդների առանձնահատկությունն այն է, որ մեր ժողովուրդները երբեք միմյանց դեմ չեն պայքարել, իսկ նորագույն պատմության շրջանում ուս ուսի կռվել են ընդհանուր թշնամու դեմ»,-ասել է «Իմ պատմությունը» նախագծի համադրող Սերգեյ Պավլովը, հայտնում է Analitika.at.ua-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---