4 նոյեմբերի 2011 - 17:08 AMT
Օքթայ Սադիխզադե. Հարձակումն Իրանի վրա մեծ խնդիր կդառնա Ադրբեջանի համար

Ադրբեջանի համար բացասական սցենարը կսկսի իրագործվել, եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը հարձակվեն Իրանի վրա: Այդ մասին հայտարարել է Օքթայ Սադիխզադեն: Սակայն, ըստ փորձագետի, նրանք դա չեն անի, քանի որ ամերիկացիները ամենից վեր դասում են սեփական շահերը, հետո նոր՝ դաշնակիցներինը: Ըստ նրա, հավանաբար, ԱՄՆ-ն կհաշտվի նրա հետ, որ Իրանը միջուկային պետություն է դարձել, որով էլ հարձակում կհրահրի Իրանի դեմ: «Իրանի դեմ ռազմական գործողությունները փոփոխությունների կհանգեցնեն Հարավային Կովկասում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ու Միջին Արևելքում»,-ասել է նա: Բացի այդ, գործողությունն Իրանի դեմ կնշանակի իրանա-իսրայելյան ու սիրիա-իսրայելյան պատերազմի սկիզբ, շղթայական ռեակցիա կհետևի: Դա չափազանց բացասական սցենար է Ադրբեջանի համար, քանի որ անհնար կլինի խուսափել փախստականների մեծ հոսքից»,-ասել է նա «Էխոյին»:

Սադիխզադեն հիշեցրել է, որ Լիբիայի հարցում ամերիկացիները առաջ մղեցին Իտալիային ու Ֆրանսիային: Իսկ իրենք ոչ մի արկ չեն ուղարկել Լիբիայի ուղղությամբ: «Այլ հարց է Իրանը, որի դեմ գործողությունը կնշանակի լայնածավալ պատերազմ: Թեհրանը համարժեք պատասխան կտա, ուստի, կարծում եմ, որ ռազմական փուլին գործը չի հասնի: Ծայրահեղ դեպքում, ԱՄՆ-ն ավելի շուտ կհաշտվի Իրանի միջուկային ծրագրի հետ, քան կհարձակվի Իրանի վրա»,-ասել է նա:

Ըստ Guardian-ի, Մեծ Բրիտանիան ռազմական գործողության պլան է նախապատրաստում, եթե ԱՄՆ-ն ու դաշնակիցները հրթիռակոծեն Իրանի միջուկային օբյեկտները: Նախատեսվում է ավիացիայի կիրառում: Ցամաքային ներխուժում Իրան չի նախատեսվում, սակայն, հատուկ ստորաբաժանումների կիրառումը չի բացառվում:

Ինչպես գրում է Guardian-ը, ԱՄՆ հատուկ ծառայություններն ու նրանց դաշնակիցները տեղեկություններ են ստացել այն մասին, թե Իրանը իր ցենտրիֆուգները տեղափոխում է ստորգետնյա ապաստարաններ: