Լոնդոնում տեղի կունենա Արցախի արվեստի մասին պատմող ցուցահանդես

Լոնդոնում տեղի կունենա Արցախի արվեստի մասին պատմող ցուցահանդես

PanARMENIAN.Net -

Նոյեմբերի 11-ին Լոնդոնում կկազմակերպվի միջոցառում, որը կրելու է «Մոխրից գեղեցկությունը» խորագիրը, հաղորդում է Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի պաշտոնական կայքը: Միջոցառման ընթացքում կներկայացվեն Արցախի արվեստը, լուսանկարներն ու երաժշտությունը, իսկ ողջույնի խոսքով հանդես կգա բարոնուհի Քերոլայն Քոքսը: Ցուցահանդեսում կներկայացվեն լուսանկարիչ Էնդրյու Ֆիլիպի և նկարիչ Նաիրի Աֆրիկյանի աշխատանքները, իսկ երաժշտական մասը կապահովեն դաշնակահարներ Տիգրան Գրիգորյանն ու Վարազդատ Խաչատրյանը, ջութակահար Անի Կարապետյանը և երգչուհի Թերեզա Գևորգյանը:

Երեկոն կազմակերպել է «The Humanitarian Aid Relief Trust» (HART) բարեգործական հիմնադրամը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---