Եվրոպայի թիմայի առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթել է Խորվաթիային

Եվրոպայի թիմայի առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթել է Խորվաթիային

PanARMENIAN.Net - Եվրոպայի շախմատի թիմային առաջնության երկրորդ տուրում, որն անցնում է հունական Պորտո Կարասում, Հայաստանի կանանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթել է Խորվաթիային:

Միակ հաղթանակը Հայաստանի կազմում տարավ առաջին համար Էլինա Դանիելյանը, նա Վալենտինա Գուբենկոյից ուժեղ գտնվեց: Մյուս երեք պարտիաներում՝ Լիլիթ Մկրտչյան-Բորկի Ֆրանչիսկովիչ, Լիլիթ Գալոյան-Միրյանա Մեդիչ, Մարիա Կուրսովա-Քրիստինա Սարիչ պարտիաներում ոչ ոքի է գրանցվել:

Հայ շախմատիստուհիները վաստակել են 4,5 միավոր և զբաղեցնում են 9-րդ տեղը: Առաջնության առաջատարն է Սերբիան 7,5 միավորով: 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Գերմանիայի դեմ, որը 6-րդ տեղում է 5,5 միավորով:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ տուրում կրած պարտությունից հետո ունի 4,5 միավոր և նահանջել է 19-րդ տեղը: 3-րդ տուրում հայ շախմատիստների մրցակիցը կլինի Անգլիան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---