5 նոյեմբերի 2011 - 11:12 AMT
Հայաստանն ու Ուկրաինան անձանց հայրենադարձության մասին համաձայնագիր կստորագրեն

Ուկրաինայի Նախարարների կաբինետը հավանություն է տվել «Ուկրաինայի Նախարարների կաբինետի և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև անձանց հայրենադարձության մասին Համաձայնագրի ստորագրման մասին» կարգադրությանը: Փաստաթուղթը գրանցվել է 2011թ. հոկտեմբերի 26-ին: Կարգադրության նախագծի ընդունման նպատակը Ուկրաինայի Նախարարների կաբինետի և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև երկու պետությունների տարածքում առանց թույլտվության գտնվող անձանց հայրենադարձության մասին Համաձայնագրի ստորագրման համար իրավական հիմքերի ստեղծումն է:

Կարգադրության ընդունումը չի պահանջում փոփոխություններ կատարել օրենսդրության գործող ակտերում, մշակել նորերը կամ որևէ ակտեր ուժը կորցրած ճանաչել: Այս Համաձայնագրի դրույթների իրականացումը չի պահանջում նաև լրացուցիչ ծախսեր Ուկրաինայի Պետական բյուջեից և իրականացվելու է համապատասխան բյուջետային նշանակումների սահմաններում, որոնք նախատեսված են Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության համար` անօրինական միգրացիայի դեմ պայքարի, անօրինական միգրանտներին Ուկրաինայի սահմաններից դուրս հանելու նպատակով: