Տրանսպորտի և կապի նախարարությունը հուսով է, որ համագործակցությունը ԱԶԲ-ի հետ կխորանա

Տրանսպորտի և կապի նախարարությունը հուսով է, որ համագործակցությունը ԱԶԲ-ի հետ կխորանա

PanARMENIAN.Net - ՀՀ տրանասպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանում մշտական առաքելության նորանշանակ ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլին:

Նախարարը շնորհավորել է ԱԶԲ-ի ներկայացուցչին նոր պաշտոնի կապակցությամբ եւ հույս հայտնել, որ այսուհետ էլ ավելի կխորանա երկուստեք համագործակցությունը:

Մ.Վարդանյանը ներկայացրել է բանկի կողմից Հայաստանում ճանապարհաշինարարության ոլորտում իրականացվելիք ծրագրերը, մասնավորապես Հյուսիս- Հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի ընթացքը եւ հետագա անելիքները: Նախարարը մեկ անգամ եւս կարեւորել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու ամբողջական ծրագրի նախագծի կազմումը: Մ.Վարդանյանը Դեյվիդ Դոուլին տեղեկացրել է ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի հաջող ավարտի մասին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ճանապարհների պահպանության եւ սպասարկման խնդրին, դրանց նախագծման փուլում կիրառվող ստանդարտներին, ճանապարհային անվտանգության աուդիտին, հայտնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---