5 նոյեմբերի 2011 - 12:35 AMT
ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի անդամները խնդրել են Օբամային զենք չվաճառել Թուրքիային

Յոթ կոնգրեսականներ խնդրել են նախագահին դադարեցնել 11 մլն դոլար գումարի զենքի վաճառքը Թուրքիային: Ամերիկացի կոնգրեսականները հադես են եկել բանաձևով, որով կոչ է արվում ԱՄՆ իշխանություններին դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային: Հայաստանին աջակցող խմբի անդամներ, կոնգրեսականներ Հովարդ Բերմանը, Նիտա Լոուեյը, Էլիոտ Էնջելը, Բրեդ Շերմանը, Սթիվ Իսրայելը, Շելլի Բերքլին ու Ադամ Շիֆը բանաձև են ներկայացրել, որով կոչ են արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կասեցնել զենքի վաճառքը Թուրքիային:

Կոնգրեսականները նշել են, որ Թուրքիան բացասաբար է վերաբերվում ԱՄՆ դաշնակիցներին՝ Հայաստանին, Իսրայելին ու Կիպրոսին, մտահոգություն հատյնելով այդ առնչությամբ:

Նրանք պարզաբանել են, որ Թուրքիան կշարունակի սպառնալ Իսրայելին, շրջափակման մեջ պահել Հայաստանը, օկուպացիայի ենթարկել Կիպրոսի հյուսիսային մասը: «Հանդիսանալով մեր դաշնակիցը, պաշտոնական Անկարան միևնույն ժամանակ հանդես է գալիս բացասական դիրքերից մեր դաշնակիցների ու բարեկամների հանդեպ»,-նշում են կոնգրեսականները: