5 նոյեմբերի 2011 - 12:36 AMT
ԱՊՀ անվտանգության ու հետախուզական մարմինների ղեկավարների խորհրդակցությունը տեղի կունենա Դուշանբեում

ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ու հետախուզական ծառայությունների ղեկավարների 12-րդ խորհրդակցությունը տեղի կունենա Դուշանբեում նոյեմբերի 9-11, հայտնել են Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի հասարակայնության հետ կապերի կենտրոնում:

Նիստում նախատեսվում է քննարկել փոխշահավետ երկկողմ ու բազմակողմ համագործակցության արդիական հարցերը, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների համապատասխան մարմինների ու ծառայությունների զարգացման հեռանկարային ուղղությունները:

Հանդիպման նպատակն է արտաքին մարտահրավերների դեմ պայքարի կատարելագործումը՝ մասնավորապես, ահաբեկչության, կրոնական ու քաղաքական ծայրահեղականության դեմ: