Ծանրամարտի աշխարհի առաջնությունում առաջինը ելույթ կունենա Իզաբելլա Յայլյանը

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում առաջինը ելույթ կունենա Իզաբելլա Յայլյանը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին Փարիզում մեկնարկում է ծանրամարտի աշխարհի վարկանիշային առաջնությունը , որտեղ Հայաստանից կմասնակցեն 4 ծանրորդուհիներ ու 6 ծանրորդներ:

Նոյեմբերի 6-ին իր ելույթը կսկսի Իզաբելլա Յայլյանը (53կգ ք/կ), նոյեմբերի 8-ին մինչև 69կգ քաշային կարգում հանդես կգան Վանիկ Ավետիսյանը, Սամվել Գրիգորյանը, 9-ին հարթակ դուրս կգա Եվրոպայի չեմպիոն Մելինե Դալուզյանը (69կգ ք/կ):

Նոյեմբերի 10-ին պայքարին կմիանան Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը և Նաիրա Հարությունյանը ( +75ք/կ), իսկ տղամարդկանց թվում՝ աշխարհի չեմպիոն ու աշխարհի արծաթե մրցանակակիր Առաքել Միրզոյանը, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն ու Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ ք/կ): Մրցումների վերջին օրը՝ նոյեմբերի 13-ին հարթակ դուրս կգան ծանրորդներ Հայկ Հակոբյաննն ու երիտասարդների թվում աշխարհի չեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---