5 նոյեմբերի 2011 - 14:37 AMT
Երևանում բացվել է «Միկա» մարզական ակումբի թանգարանը

Նոյեմբերի 5-ին Երևանում բացվեց «Միկա» մարզական ակումբի թանգարանը: Բացմանը ներկա էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, ակումբի նախագահ Կառլոս Ղազարյանը, ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Մանուկյանը:

Թանգարանում ներկայացված է ակումբի պատմությունը, նվաճումներն, ինչպես ֆուտբոլում, այնպես էլ շախմատում: «Միկայի» ֆուտբոլային թիմը 6 անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր, 1 անգամ Հայաստանի սուպերգավաթի տիտղոսակիր, եղել է նաև Հայաստանի առաջնության արծաթե ու բրոնզե մրցանակակիր:

«Միկայի» տղամարդկանց և կանանց շախմատի ակումբները բազմիցս են ուրախացրել հայ երկրպագուներին իրենց նվաճումներով միջազգային մրցաշարերում:

Ակումբում կան ձյուդոյի, բասկետբոլի ու կարատեի պատանեկան խմբեր: Իսկ «Միկայի» մարզական դահլիճում տեղի են ունենում տարբեր միջազգային մրցումներ: