Արցախի Հանրապետություն

Քարվաճառը Հայաստանի հետ կապող ճանապարհի շինարարության համար կծախսվի մոտ մեկ միլիոն դոլար

Քարվաճառը Հայաստանի հետ կապող ճանապարհի շինարարության համար կծախսվի մոտ մեկ միլիոն դոլար

PanARMENIAN.Net - Քարվաճառը (Քելբաջար) Հայաստանի հետ կապող ճանապարհի շինարարությունն ունի ոչ միայն ռազմավարական, այլ նաև քաղաքական ու տնտեսական նշանակություն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Ըստ նրա, տնտեսական տեսակետից դա դրական անդրադարձ կունենա նաև հանքավայրերի շահագործման վրա ու առավել կհեշտացնի արտահանումը Հայաստան: «Ռազմավարական տեսակետից սա ևս մեկ մայրուղի կլինի, որը կկապի Հայաստանն ու Արցախը: Դա հերթական անգամ ցույց է տալիս Քարվաճառի կարևորությունը Հայաստանի համար»,-ասել է Բաբայանը:

Անդրադառնալով այն հարցին, թե որքան միջոցներ կպահանջվեն ճանապարհի կառուցման համար՝ Դավիդ Բաբայանն ասել է, որ այդ հարցը դեռևս չի քննարկվում, սակայն, նշել է, որ կծախսվի ավելի քան մեկ միլիոն դոլար:

Նոր ճանապարհը 150 կմ ավելի կարճ կլինի, քան Բերձորով (նախկին Լաչին) անցնող այժմ գործող ճանապարհը:

14  Արցախ. Ազատագրված տարածքներ
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---