5 նոյեմբերի 2011 - 14:58 AMT
ԱՄՆ Կոնգրեսում մտահոգված են ԱՀԿ-ին Ռուսաստանի ակնկալվող անդամակցությամբ

ԱՄՆ Կոնգրեսի Բարձր տեխնոլոգիաների աշխատանքային խումբը մտահոգված է ԱՀԿ-ին Ռուսաստանի ակնկալվող անդամակցությամբ: Իրենց մտավախությունները ԱՄՆ օրենսդիր մարմնի 23 անդամներ շարադրել են նամակում՝ հասցեագրված առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոն Քիրկին:

Միջկուսակցական խմբի անդամները մտահոգված են նրանով, որ Մոսկվան «չի կատարում 2006թ. տված խոստումը տեղեկատվական տեխնոլոգիաների մասին համաձայնագրին միանալու վերաբերյալ»,-որով չեղյալ են համարվում բարձտեխնոլոգիական ապրանքների մեծ մասի համար սահմանված տուրքերը: «ՌԴ մասնակցությունը համաձայնությանն անհրաժեշտ է հաստատելու համար, որ գիտելիքահեն ապրանքներն ԱՄՆ-ից մրցակցային մուտք կունենա ՌԴ զարգացող շուկա,-ասվում է նամակում:

Ասվում է, որ Վաշինգտոնն այդ առիթով կցանկանար գրավոր հավաստիացում ստանալ Մոսկվայից «Ռուսաստանի կողմից ՏՏ մասին համաձայնագրին միանալու մասին»:

Աշխատանքային խմբի հայտարարությունը հնչեց այն նույն օրը, երբ Օբաման և մյուս գերտերությունների առաջնորդները «20-ակի» գագաթաժողովում «ողջունեցին ՌԴ ակնկալվող անդամակցությունը ԱՀԿ-ին»: