5 նոյեմբերի 2011 - 14:59 AMT
Օրանժ Արմենիան ունի 600 000 ակտիվ բաժանորդ

Այսօր լրացավ Օրանժ Արմենիա ընկերության Հայաստանյան շուկայում գործելու 2 տարին: Ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Օրանժն այսօր ունի 600 000 ակտիվ բաժանորդ, որից 70 000-ը լայնաշերտ շարժական ինտերնետի բաժանորդ:

«Օրանժը Հայաստանի բնակչության համար դարձավ նոր այլընտրանք: Այժմյան լայնաշերտ ինտերնետի օգտագործողներին անհնար է համեմատել երկու տարվա վաղեմության օգտագործողների հետ: Մեր 3G+ ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 95%-ից ավելին և հասանելի է հեռավոր գյուղական համայնքներում: Մենք հեղափոխություն կատարեցին նաև ձայնային բաժանորդների շուկայում `կիրառելով եվրոպական շուկայի փորձը` ամսական բաժանորդագրությունները»,-ասաց Բրունո Դյութուան:

Նրա խոսքով, ընկերությունն ամսական ունենում է 1.3 միլիարդ դրամի հասույթ: Երկու տարիների ընթացքում ընկերությունը կատարել է 150 մլն եվրո ներդրում Հայաստանում:

Բրունո Դյութուան նաև նշեց, որ Օրանժն ամեն ամիս վաճառում է 1000-ից 1600 հեռախոս: «Մեր վերջերս գործարկած ամսական բաժանորդագրությունների շնորհիվ մատչելի սմարթֆոն գնելու հնարավորությունը ավելի մեծ բում է առաջացրել և վերջին 10 օրում ակտիվորեն ավելանում են սմարթֆոն գնողները: Այս տարի երկու անգամ ավելի շատ հեռախոս է վաճառվել, քան անցյալ տարի»,-հավելեց նա:

Օրանժը Հայաստան մուտք գործեց որպես երրորդ օպերատոր ուղիղ եկրու տարի առաջ նոյեմբերի 5-ին: Ընկերությունն ունի 700 աշխատող: Ընկերությունը հիմնել է նաև Օրանժ Հիմնադրամը, որը կատարում է մի շարք բարեգործական նախաձեռնություններ: