5 նոյեմբերի 2011 - 15:55 AMT
Էջմիածնում տեղի է ունեցել «Գարեգին Ա» հոգևոր-կրթական կենտրոնի հիմնարկեքը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, այսօր տեղի է ունեցել «Գարեգին Ա» հոգևոր-կրթական կենտրոնի հիմնարկեքը: Կենտրոնը կառուցվում է Մայր Աթոռի բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Դիդիզյանների նվիրատվությամբ: Ճարտարապետն է Արտավազդ Նազարեթյանը:

Էջմիածնից հայտնում են, որ գոհաբանական աղոթքից ու կառուցվող շենքի հիմքերի օրհնությունից հետո ընթերցվել է այս առթիվ կազմված հիշատակարանը։ Այնուհետև Նորին Սրբության հրավերով բարերարներ Հայկ և Էլզա Դիդիզյանները հիշատակարանով պարկուճը զետեղել են կառուցվող կենտրոնի հիմքում: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել եկեղեցանվեր Դիդիզյան ամուսիններին: