30 հուլիսի 2003 - 23:11 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ «ՆՈՐ ՏԱՐՐԵՐԻ» ԸՆԴԳՐԿՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը փակուղի չի մտել, այլ պարզապես ընդհատվել է օբյեկտիվ պատճառներով, որոնք, մասնավորապես, կապված են Ադրբեջանում նախընտրական իրավիճակի եւ նախագահ Ալիեւի առողջական վիճակի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այսօր Ստեփանակերտում
լրագրողներին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Միունույն ժամանակ նա նշել է, որ բանակցություններում որոշակի անորոշություն է առաջացել` չբացառելով դրանցում «նոր տարրերի ընդգրկումը»: «Մեր հիմնական մոտեցումը կայանում է նրանում, որպեսզի այդ խնդրի լուծումը չհակասի Հայաստանի շահերին, վտանգ չհանդիսանա Լեռնային Ղարաբաղի համար եւ նպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը», - ասել է նախարարը: