ՅՈՒՆԵՍԿՕ-ն ակնկալում է ֆինանսավորման ավելացում կազմակերպության անդամների կողմից

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ակնկալում է ֆինանսավորման ավելացում կազմակերպության անդամների կողմից

PanARMENIAN.Net - ՅՈՒՆԵՍԿՕ-ն հույս ունի, որ նրա անդամ երկրները հնարավորություններ կգտնեն ֆինանսական աջակցությունն ավելացնելու համար: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է կրթության, գիտության և մշակույթի հարցերով ՄԱԿ գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Որոշ երկրներ մեզ դրական ազդակներ են ուղարկել, որ նրանք անպայման վճարումներից բացի կարող են ֆինանսական աջակցություն ցուցաբերել»,- ասել է Բոկովան: Նրա խոսքով, ապագայում կազմակերպությունը սկսելու է իր ֆոնդերը համալրելու արշավ: Դա պայմանավորված է նրանով, որ հոկտեմբերի 31-ին ԱՄՆ-ը հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը դադարեցնելու մասին այն բանից հետո, երբ ՅՈՒՆԵՍԿՕ գլխավոր համաժողովը հաստատել էր նրա կազմում ընդգրկվելու Պաղեստինի հայտը: Մի քանի օր անց նման որոշում էր ընդունել Իսրայելը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---