6 նոյեմբերի 2011 - 17:31 AMT
Թուրքիայի նախագահն այցելել է երկրաշարժի հետևանքով տուժածներին

Թուրքիայի նախագահ Ադբուլլահ Գյուլը ժամանել է երկրաշարժից տուժած Վան քաղաք: Նա այցելել է վրաններում և ժամանակավոր կացարաններում բնակվող մարդկանց՝ կապված «Կուրբան Բայրամ» կրոնական տոնի հետ, գրում է թուրքական Hurriyet թերթը:

«Սա շատ կարևոր օր է միմյանց օգնության ձեռք մեկնելու համար» ,- ասել է Աբդուլլահ Գյուլը:

Թուրքիայի Վան քաղաքից ոչ հեռու 7.2 մագնիտուդով հզոր ցցնում էր գրանցվել հոկտեմբերի 23-ին. զոհերի թիվը անցել է 600-ը: