7 նոյեմբերի 2011 - 09:22 AMT
Բաշար Ասադ. Մենք պետք է հաղթենք մարտում ու պաշտպանենք մեր ինքնիշխանությունը

Սիրիան «ուժեղ է իր ժողովրդի միասնականությամբ և ազգային որոշումների կայացմամբ»: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է երկրի նախագահ Բաշար Ասադը, ելույթ ունենալով Ռակկա քաղաքում կայացած հանրահավաքում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք այլնընտրանք չունենք: Մենք պետք է հաղթենք մարտում ու պաշտպանենք մեր ինքնիշխանությունը»,-ասել է նախագահը: Ըստ նրա, Սիրիայի ժողովուրդը «համախմբմամբ կպատասխանի ահաբեկչությանն ու արտաքին միջամտությանը»:

Մինչդեռ Հոմս քաղաքից շարունակվում են հաղորդագրություններ ստացվել նոր զոհերի մասին: Մեկ օրում այնտեղ 14 մարդ է զոհվել: Անհանգիստ է նաև Դամասկոսի մերձակայքում: Մայրաքաղաքում ցրվել է ռեժիմի ընդդիմադիրների ցույցը՝ հինգ մարդ վիրավորվել է, 73-ը ձերբակալվել են: