7 նոյեմբերի 2011 - 09:26 AMT
Լիբիայում զինապահեստներից կորել է մեծ քանակությամբ զենք

Լիբիայի զինապահեստներից «կորել է մեծ քանակությամբ զենք», այն պատճառով, որ դրանք պատշաճ կերպով չեն հսկվել։ Այդ մասին հայտարարել է Լիբայում ՄԱԿ առաքելության ղեկավար և այս երկրում հակամարտությունից հետո պլանավորման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղար Իան Մարտինը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով, երկրից մաքսանենգային ճանապարհով զենքի դուրս բերումը դժվար կլինի մեծամասամբ երկրի սահմանին անբավարար հսկողության պատճառով, որի մեծ մասը բաժին է ընկնում անապատին։

«Ժամանակի հետ միջազգային հանրությունը կարող է օգնել Լիբիային և նրա հարևաններին, բայց ես վախենում եմ, որ այդ խնդիրը չունի արագ և հասարակ լուծում։ Նա ընդգծել է, որ տվյալ պահին «գերակա խնդիր է Լիբիայի տարածքում առկա զենքի պահպանումը»։

Տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ և արևմտյան լրագրողներ, որոնք լուսաբանել են Լիբիայում 8-ամյսա զինված հակամարտությունը, հայտնաբերել են սպառազինությունների մի քանի պահեստ, որոնք լքվել էին Մուամար Քադդաֆիի նահանջող զորքերի կողմից։ Զենքը բաժանվել է դիմադրության մարտիկներին, տեղի բնակիչների և մաքսանենգների միջև։