7 նոյեմբերի 2011 - 09:56 AMT
Թուրքիան կսկսի սեփական մարտական կործանիչի նախագծումը

Մոտակա հինգ տարվա ընթացքում Թուրքիան ձեռնամուխ կլինի թուրք կոնստրուկտորների կողմից մշակված սեփական մարտական ուղղաթիռների թողարկմանը:

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, երկրի պաշտպանության նախարար Իսմեթ Յուլմազը հայտարարել է սեփական ուղղաթիռների արտադրության վերաբերյալ Թուրքիայի ծրագրերի մասին: Այժմ Թուրքիան մասնակցում է ուղղաթիռների թողարկման իտալական ԱՏԱԿ նախագծին: Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով` Թուրքիան ծրագրում է վերակազմակերպել իր ռազմարդյունաբերական համալիրը: Հիմնական խնդիրների թվում է սեփական մարտական կործանիչի, ինչպես նաև օդային պաշտպանության համակարգերի մշակումը: