Lady Gaga-ի հերթական հաղթարշավը. Երգչուհին չորս մրցանակ է շահել MTV Europe Music Awards-ում

PanARMENIAN.Net - Ամերիկյան փոփ աստղ Lady Gaga-ն միանգամից չորս մրցանակներ է ստացել MTV Europe Music Awards մրցանակաբաշխությունում «լավագույն երգչուհի», «լավագույն տեսահոլովակ», «լավագույն երգ» և «երկրպագուների ամենամեծ քանակություն» անվանակարգերում։ Մրցանակաբաշխությունը կայացել է Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաքում՝ Բելֆաստում, որտեղ 24-ամյա երգչուհին կրկին ցնցել է հանդիսատեսին իր արտասովոր զգեստներով։

Լավագույն կատարման և փոփ երաժշտության կատարման համար մրցանակները բաժին են ընկել կանադացի երգիչ Ջասթին Բիբերին։ Երկու մրցանակ է շահել R&B ոճում երիտասարդ երգիչ Բրունո Մարսը։

Մրցանակներ են շահել նաև Քեթի Փերին, որը պարգևատրվել է լավագույն կենդանի կատարման համար, Էմինեմը և Linkin Park-ը։ MTV Europe Music Awards-ն ամեն տարի տեղի է ունենում տարբեր քաղաքներում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---