7 նոյեմբերի 2011 - 10:43 AMT
Շփման գծում լարվածության պահպանման համար ողջ պատասխանատվությունն Ադրբեջանի ուսերին է

2011թ. հոկտեմբերի 1-ից 30-ը Ադրբեջանը հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1350 անգամ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, Հայաստանի Հանրապետության սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 200 դեպք: ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տվյալների համաձայն` նշյալ ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 1150 անգամ: Հրադադարի խախտումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է տարբեր զինատեսակներից, այդ թվում` դիպուկահար զինատեսակներից ավելի քան 250 անգամ:

Չնայած ադրբեջանական կողմի ակտիվությանը, հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում: