7 նոյեմբերի 2011 - 11:38 AMT
Հայտնի են դարձել Հայաստանի ֆուտբոլի գավաթի քառորդ եզրափակչի զույգերը

Նոյեմբերի 7-ին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի կենտրոնակայանում կայացել է Հայաստանի ֆուտբոլի գավաթի վիճակահանությունը։

Քառորդ եզրափակչում Հայաստանի չեմպիոն «Ուլիսը» իր դաշտում կընդունի «Արարատին», իսկ «Իմպուլսը» կխաղա «Գանձասարի» հետ։ Խաղերը կկայանան նոյեմբերի 19-ին, պատասխան խաղերը՝ 23-ին։

Նոյեմբերի 20-ին «Փյունիկն» իր դաշտում կընդունի «Միկային», իսկ «Շիրակը»՝ «Բանանցին»։ Պատասխան խաղերը նշանակվել են նոյեմբերի 24-ին։

Կիսաեզրափակիչ խաղերը կկայանան 2012-ի մարտից մինչև մայիս ամիսը, իսկ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։