Հայաստանի մասին պատմող Here ֆիլմը ներկայացված է Թայբեյի միջազգային կինոփառատոնին

Հայաստանի մասին պատմող Here ֆիլմը ներկայացված է Թայբեյի միջազգային կինոփառատոնին

PanARMENIAN.Net - Բրեյդեն Քինգի «Այստեղ» (Here) ֆիլմը ներկայացված է Թայբեյի (Թայվան) միջազգային «Ոսկե ձի» կինոփառատոնում, հայտնում է կինոփառատոնի պաշտոնական կայքը: Փառատոնը մեկնարկել է նոյեմբերի 3-ին և շարունակվելու է մինչև նոյեմբերի 26-ը: Քինգի ֆիլմը ցուցադրվել է նոյեմբերի 4-ին և 6-ին: Այս ցուցադրություններով կայացավ ֆիլմի ասիական պրեմիերան:

Ֆիլմի հերոսը` Ուիլը Հայաստանի հետազոտությունը ղեկավարող արբանյակային քարտեզագրման ինժեներ է: Մի առավոտ գյուղական հյուրանոցում նա հանդիպում է Կատարինեին` մի հայրենադարձ հայ լուսանկարչուհու, ով երկար տարիներ անց առաջին անգամ տուն է վերադարձել: Երկու միայնակ ճամփորդների միջև գրեթե վայրկենական, չգիտակցված կապ է ստեղծվում, նրանք ներքին մղումով որոշում են միանալ: Ի վերջո, Ուիլը գտնում է, որ երկիրն անպետք տվյալների աղբյուր է, մինչդեռ ըստ Կատարինեի` հայրենի տան հետ իր հարաբերությունները վերահաստատելու միջոց է: Ֆիլմը այս տարի մասնակցել է «Ոսկե ծիրան 2011» երևանյան միջազգային կինոփառատոնին:

Բրեյդեն Քինգը ծնվել է 1971 թ-ին ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում:1993-ին ավարտել է Լոս Անջելեսի Հյուսիսային Կարոլինա համալսարանի Կինոյի և հեռուստատեսության դպրոցը: Նրա «Հոլանդական նավահանգիստ. որտեղ ծովը կոտրում է մեջքը» ֆիլմը ցուցադրվել է 20-ից ավելի խոշոր կինոփառատոներում և աշխարհով մեկ շրջել է «Boxhead Ensemble»-ի անվանի խմբի կենդանի, հանպատրաստից երաժշտության նվագակցությամբ: Քինգի ֆիլմերը փորձում են ջնջել դասակարգումները, համատեղել ավանդական միջոցներն ու փորձարարական մոտեցումները: Նրա գործերը ցուցադրվել են աշխարհի առաջատար կինոփառատոներում և հաստատություններում, որոնց թվում են Սանդենսը, Ռոտերդամը, Բեռլինը, Լոնդոնը, Մելբուռնը, Սինգապուրը, Չիկագոյի ժամանակակից արվեստի թանգարանը և այլն: Քինգը դասավանդել է Յեյլի, Հարավային Կալիֆորնիայի համալսարաններում, Բարդ, Ուիթոն քոլեջներում և այլուր: Նրան շնորհված պարգևների թվում են Կաննի ԿՓ-ի Ատելյեի մրցանակը և NHK-ի ռեժիսորական մրցանակը Սանդենսի ԿՓ-ում 2008-ին, Արտհաուսային և փորձարարական կինոյի միջազգային կոնֆեդերացիայի (CICAE) մրցանակը 2011-ին Բեռլինի ՄԿՓ-ում և այլն: Քինգի վերջին` «Այստեղ» խաղարկային ֆիլմի պրեմիերան կայացել է 2011-ին Սանդենսի և Բեռլինի ԿՓ-երում:

5  13.07.11 - "Ոսկե ծիրան". Ռեժիսոր Բրեյդեն Կինգի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---