7 նոյեմբերի 2011 - 12:03 AMT
Լոնդոնի օլիմպիական խաղերի կրակի էստաֆետը մեկնարկում է 2012-ի մայիսի 19-ին

Լոնդոնի օլիմպիական խաղերի կրակի էստաֆետը տեղի կունենա Հյուսիսային Թագավորության ավելի քան հազար բնակավայրերով, կրակը նախատեսում են տանել գետնի վրայով, օդով և ջրով նախքան օլիմպիական մարզադաշտում վառելը։

Կրակն ավանդաբար վառվելու է հունական Օլիմպոսում՝ Արևի ճառագայթներից, իսկ հետո ինքնաթիռով տարվելու է Մեծ Բրիտանիա։ Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշել է անցկացնել միայն կրակի ազգային էստաֆետ։

Այն մեկնարկելու է 2012-ի մայիսի 19-ին Լենդս Էնդ հրվանդանում, հաղորդում է ria.ru-ն։