Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին վաղը կժամանի Հայաստան

Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին վաղը կժամանի Հայաստան

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, այցի ընթացքում Իրանի արտգործնախարարին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երևանում Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հանդիպումներ կունենա նաև Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---