Ռոմարիոն որոշել է առաջադրել թեկնածությունը Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետի պաշտոնում

PanARMENIAN.Net - Հայտնի ֆուտբոլիստ Ռոմարիոն՝ Բրազիլիայի հավաքականի և իսպանական «Բարսելոնայի» նախկին հարձակվողը, որոշել է առաջադրել թեկնածությունը Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետի պաշտոնում։ Այդ պաշտոնում ընտրությունները կայանալու են 2012-ին։ Ռոմարիոն իր քաղաքական կարիերան սկսել է որոշ ժամանակ առաջ և հիմա զբաղեցնում է տեղի խորհրդարանի պատգամավորի պաշտոնը, հաղորդում է vesti.ru-ն։

Ֆուտբոլիստը խոստացել է, որ եթե հաղթի ընտրություններում, նրա հիմնական խնդիրը կլինի քաղաքը 2014-ի աշխարհի առաջնությանը նախապատրաստելը։

Իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում Ռոմարիոն խփել է ավելի քան հազար գոլ, 1994-ին Բրազիլիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն։ Այդ ժամանակ նա ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---