7 նոյեմբերի 2011 - 12:38 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ֆենյա Եղիազարյանը դարձել է «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի առաջին ուղևորը

Ֆենյա Եղիազարյանը դարձել է «Զվարթնոց» օդանավակայանի այսօր գործարկված նոր տերմինալի առաջին ուղևորը: Եղիազարյանը մեկնում էր Սանկտ Պետերբուրգ մասնակցելու իր ընկերուհու որդու նշանադրությանը: Օդանավակայանի ղեկավարությունը հավաստագիր է հանձնել նոր տերմինալի առաջին ուղևորին, ինչպես նաև Duty Free-ում 100 դոլարի գնումներ կատարելու և ֆիտնես-կենտրոնի ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն:

Ֆենյա Եղիազարյանը նշել է, որ անպայման կօգտվի ընձեռնած հնարավորությունից և լավ նվեր կգնի նշանադրության համար: Հոկտեմբերի 5-ին պաշտոնապես շահագործման հանձնվեց «Զվարթնոց» օդանավակայանի ժամանումների սրահը:

ՖՈՏՈՇԱՐՔ