Ծանրորդուհի Իզաբելլա Յալյանը Փարիզում ընթացող ԱԱ-ում զբաղեցրել է 25-րդ տեղը

Ծանրորդուհի Իզաբելլա Յալյանը Փարիզում ընթացող ԱԱ-ում զբաղեցրել է 25-րդ տեղը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին Փարիզում մեկնարկեց աշխարհի ծանրամարտի վարկանիշային առաջնությունը: Հայաստանի հավաքականից մինչև 53 կգ քաշային կարգում առաջինը հարթակ դուրս եկավ Իզաբելլա Յալյանը: Հայ ծանրորդուհին հանդես է եկել C մրցաշարում և ավարտել է ելույթները 25-րդ տեղում 168 կգ ցուցանիշով: Այդ քաշային կարգում չեմպիոն է դարձել Զուլֆիա Չինշանլոն (Ղազախստան) 227 կգ քաշային կարգում:

Նոյեմբերի 8-ին մինչև 69 կգ քաշային կարգում հանդես կգան Վանիկ Ավետիսյանն ու Սամվել Գրիգորյանը, 9-ին՝ պայքարին կմիանա Եվրոպայի չեմպիոն Մելինե Դալուզյանը (69 լգ ք/կ):

Նոյեմբերի 10-ին ելույթները կսկսեն Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը և Նաիրա Հարությունյանը (+75 ք/կ), իսկ տղամարդկանց թվում աշխարհի չեմպիոն և աշխարհի արծաթե մրցանակակիր Առաքել Միրզոյանը, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն և Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Տիգրան Մարտիրոսյանը (77կգ ք/կ): Մրցումների վերջին օրը, նոյեմբերի 13-ին հարթակ դուրս կգան ծանրորդներ Հայկ Հակոբյանը և երիտասարդների թվում աշխարհի չեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---