Էդուարդո Էռնեկյան. «Զվարթնոցի» նոր տերմինալը կբարձրացնի Հայաստանի վարկանիշը

Էդուարդո Էռնեկյան. «Զվարթնոցի» նոր տերմինալը կբարձրացնի Հայաստանի վարկանիշը

PanARMENIAN.Net - «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր տերմինալը կբարձրացնի Հայաստանի վարկանիշը ողջ աշխարհում։ Այդ մասին նոյեմբերի 7-ին լրագրողներին հայտարարել է արգենտինահայ ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանը նոր տերմինալը շահագործման հանձնելու շրջանակներում։

Նրա խոսքով, նոր տերմինալն ավելի շատ զբոսաշրջիկներ կներգրավի Հայաստան։ Արգենտինացի գործարարը նաև հավելել է, որ նոր տերմինալի շինարարության նախագծի իրագործման շրջանակներում նախատեսվում է ընդլայնել ընդհանուր տարածքը, կառուցել նոր ճանապարհ, որը մոտենալու է օդանավակայանին և նոր հյուրանոցին։ «Հայաստանը պետք է ունենա լավագույնը, և մենք դա անում ենք»,- հավելել է նա։

Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 3-ի նիստում հավանություն է տվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի և տրանսպորտային ենթակառուցվածքների ծրագրին, որն ազատ տնտեսական գոտու ստեղծման բաղադրիչներից է և ապահովելու է մայրուղիներից և Երևան քաղաքից դեպի օդանավակայան իրականացվող ուղևորաբեռնափոխադրումների իրականացումը` ավտոմոբիլային նոր մայրուղու և երկաթգծի կառուցման միջոցով։ Ինչպես նշել է տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, հետագայում այն ներառվելու է ՏՐԱՍԵԿԱ միջազգային լոգիստիկ կենտրոնում, որի անդամ է Հայաստանը։

Մանուկ Վարդանյանը հավելել է, որ ծրագրի շրջանակներում կառուցվելու է նոր երկաթուղի, որն օդանավակայանից տանում է «Չարբախ» կայարան ուղևորափոխադրումների համար և մինչև «Կարմիր բլուր»՝ բեռնափոխադրումների համար։ Բացի դրանից, նախարարի խոսքով, կառուցվելու է նոր ճանապարհ, որը շրջանցելու է Արգավանդ և Փարաքար գյուղերը։ Այդ աշխատանքների արդյունքում, ինչպես հաղորդել է Վարդանյանը, ստեղծվելու է նոր տրանսպորտային հանգույց կամուրջների տեսքով, որը միացնելու է նոր ճանապարհները, Իսակովի պողոտան, շրջանցիկ ճանապարհը և այդտեղից դուրս է գալու մայրաքաղաքի գլխավոր մայրուղի։

Ենթադրվում է, որ լոգիստիկ կենտրոնի շինարարությունը տևելու է երեք տարի, արժեքը լինելու է շուրջ 25 մլն եվրո, որն ապահովվելու է պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ։

13  07.11.11 - Շահագործման հանձնվեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թռիչքների սրահը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---