Կարեն Քոչարյանը վերջին հրաժարականները կապում է «Բարգավաճ Հայաստան»-ՀՀԿ հարաբերությունների հետ

PanARMENIAN.Net - Իշխանության մեջ տեղի ունեցած վերջին հրաժարականները կապված են նրա հետ, որ իշխող ՀՀԿ-ն հստակեցնում է իր դիրքորոշումը կոալիցիայի գործընկերոջ՝ «Բարգավաճ Հայաստանի» նկատմամբ։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «P.Art» PR ընկերության տնօրեն Կարեն Քոչարյանը։ «Տեղի է ունենում բյուրեղացման գործընթաց»,- ասել է նա։ Նրա խոսքով, եկել է ժամանակը, որպեսզի իշխանության դեմքերը կողմնորոշվեն, թե ում հետ են, և դրա հետ կապված ՀՀԿ-ն «այրում է կամուրջները «Բարգավաճ Հայաստանի»հետ»։

Քոչարյանը հավելել է, որ բոլոր հրաժարականները սպասելի էին և հավանական է, որ հրաժարականների գործընթացը կշարունակվի մինչև ընտրությունները։

Հոկտեմբերի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Կարեն Կարապետյանը։ ՀՀԿ խորհրդի որոշմամբ քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի:

Հրաժարական է տվել նաև ոստիկանապես Ալիկ Սարգսյանը, նրան փոխարինեց ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---