Motorola-ն շահել է Apple-ի դեմ դատական հայցը

Motorola-ն շահել է Apple-ի դեմ դատական հայցը

PanARMENIAN.Net - Գերմանական դատարանը ճանաչել է Motorola Mobility ընկերության հաղթանակը Apple-ի հետ հեղինակային իրավունքի (կրկնօրինակման) դատական հայցում։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։

Դատարանի որոշմամբ Apple-ը մեղավոր է ճանաչվել երկու խախտումներում։ Առաջին խախտումը բջջային ցանցերում տվյալների փոխանցման տեխնոլոգիայի կրկնօրինակում էր, երկրորդը սարքավորումների միջև հաղորդագրությունների փոխանակումը։

Այս երկու տեխնոլոգիաները Apple-ն օգտագործում է հատկապես Mac համակարգիչներում և բջջային iOS համակարգում։ Արդյո՞ք Motorola-ն կկարողանա Apple-ի սարքերի վաճառքի համար դատական արգելքի հասնել Գերմանիայում, կասկածելի է։

Գերմանիայում Apple-ը երկու կազմակերպություններով է ներկայացված՝ Apple և Apple Գերմանիա։ Motorola-ն երկուսի դեմ էր ներկայացրել դատական հայց և հաղթանակը հաջողվեց տանել միայն Apple-ի դեմ, որը Գերմանիայում չի զբաղվում արտադրանքների վաճառքով։ Փաստորեն այս հաղթանակը կարելի է խորհրդանշական անվանել։

Նշենք, որ միմյանց դեմ այս դատական գործընթացները սկսվել են 2010-ի սկզբում, երբ Motorola –ն մեղադրում էր Թիմ Քուքին 18 խախտումների մեջ։ Ապա մեկ ամիս անց, Apple-ը պատասխան հայցով ներկայացավ։

2011-ի սկզբում Apple –ին հաջողվեց հաղթել Samsung-ի դեմ դատական հայցերում։ Samsung-ը և Motorola-ն Apple –ի հիմնական մրցակիցներն են, քանի որ աշխատում են Google-ի Android օպերացիոն համակարգով։ Իսկ Google-ը օգոստոսին գնեց Motorola-ն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---