ՄԻՊ-ը ներկայացրել է խնդիրների լուծման իր տարբերակները

ՄԻՊ-ը ներկայացրել է խնդիրների լուծման իր տարբերակները

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն օրենսդրական փոփոխության երկու առաջարկ է ուղղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների ղեկավարներին։

Դրանցից առաջինը վերաբերում է նրան, որ բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամություն ունեցող մարդիկ համապատասխան հանձնաժողովի կողմից չեն ճանաչվում հաշմանդամ: Որոշ դեպքերում էլ օրենքով նախատեսված հերթական փորձաքննության ընթացքում հաշմանդամության խումբ ունեցող մարդկանց զրկում են խմբից կամ փոխում դեպի դրական խումբ, երբ նրանց առողջական վիճակը ոչ թե բարելավվել է, այլ հակառակը՝ վատթարացել:

Մյուս հարցը վերաբերում է նրան, որ հասարակության և պետության կարիքների համար օտարված գոտիներում գտնվող գույքի սեփականատերերի բողոքները հաճախ վերաբերում են փոխհատուցման խնդիրներին և պետության կողմից կառուցապատողների նկատմամբ պատշաճ հսկողության բացակայությանը: Օրենքով նախատեսվում է, որ օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում, այն է՝ օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումար:

Պաշտպանը ներկայացրել է վերոհիշյալ խնդիրների լուծման իր տարբերակները և առաջարկել է հանդես գալ օրենսդրական փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---