Պռոշյանի կոնյակի գործարանն ամփոփել է մթերման տարին

Պռոշյանի  կոնյակի գործարանն ամփոփել է մթերման տարին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին «Պռոշյանի կոնյակի գործարանն» ավարտեց մթերման գործընթացը: Այս տարի ընկերությունը մթերել է 18.5 հազար տոննա խաղող և 6 000 տոննա այլ գյուղմթերք: Մթերման գործընթացն ընկերությունն ավարտեց առանց պարտքերի` կատարելով բոլոր ֆինանսական պարտավորությունները, ասվում է գործարանի մամլո հաղորդագրության մեջ:

Չնայած այն հանգամանքին, որ գյուղատնտեսական տարին բարենպաստ չէր, և այս տարին ևս լի էր բնական տարերքներով`ցրտահարություն, կարկուտ, այնուամենայնիվ, ընկերությունը մթերման գործընթացում աշխատել շուրջ 2000 գյուղացիական տնտեսությունների հետ: Արդյունքում, շնորհիվ մթերված պտղի քանակի և որակի հնարավոր կլինի գալիք տարում ավելացնել արտադրանքի ծավալները:

Արտադրական ծավալների ավելացումը պայմանավորված է ինչպես տեղական շուկայում ընկերության արտադրանքի նկատմամբ աճող մեծ պահանջարկով, այնպես էլ արտասահմանյան շուկայում հայկական կոնյակի նկատմամբ մեծ հետաքրքրությամբ:

«Մենք մեծ պատասխանատվությամբ ենք կատարում մեր գործը` հասկանալով, որ որոշակի առումով կոնյակի և գինու հետ արտահանում ենք նաև կոնյակի և գինեգործության հազարամյակների պատմություն ունեցող մշակույթ»,- մեկնաբանեց «Պռոշյանի կոնյակի գործարան»-ի տնօրեն Արմեն Գասպարյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---